Մեր Մասին
«OVO» ընկերությունը մեր հանրապետությունում կայացած և զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող խոշոր շինարարական ընկերություններից է, որը մատուցում է միայն բարձրորակ ծառայություններ : Ընկերությունը հագեցած է ժամանակակից շինարարական տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Միշտ առաջնորդվելով ճշտապահությամբ, տեխնոլոգիական ճկուն լուծումներով, բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները կարողանում են հմտորեն և կարճ ժամկետներում կառուցել սեյսմակայուն և յուրօրինակ շինություններ: